[Հայկական] Տերա տիրացում - Scratch շաբաթ 2025 ----- Պատկերացրեք։ Ստեղծեք։ Թերա! Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ Scratch Cat-ը տեղերով փոխվում է Տերայի հետ՝ դառնալով Scratch-ի նոր դեմքը: Ինչպիսի՞ փոփոխություններ կարող ենք տեսնել Tera-ի հետ որպես մեր թալիսման: Արդյո՞ք Tera-ն կփոխի կանոնները, կսկսի նոր թրենդներ կամ կկազմակերպի հսկա պարային երեկույթ գլխավոր էջում: Հիմա ձեր հնարավորությունն է ուսումնասիրել Scratch-ի շրջադարձային տիեզերքը, որը գլխավորում է մեր ամենաարտահայտիչ և էներգետիկ ընկերներից մեկը: Սկսելու գաղափարներ փնտրո՞ւմ եք։ - Ստեղծեք Scratch-ի «Tera’s Version»-ի և համայնքի թրեյլեր։ - Նախագծեք խաղ, որտեղ Տերան պետք է հաղթահարի մարտահրավերներ՝ Scratch-ի նոր թալիսմանի դերը «արժանանալու» համար։ - Ստեղծեք կյանքի մի առօրյա պատմություն Տերայի տեսանկյունից։ - Ստեղծեք ինտերակտիվ գեղարվեստական ստեղծագործություն Տերայի՝ որպես շոուի աստղի։ - Ստեղծեք «Tera’s Rules» ուղեցույց՝ նրա Scratch-ի համար հիմար, լուրջ կամ զարմանալի գաղափարներով։ - Վերաիմաստավորեք Scratch-ի լոգոն, կերպարները կամ խմբագրման գործիքները՝ Տերայի ոճով։ - Նախագծեք քաղաք, կղզի, երկիր կամ մոլորակ՝ Տերայի ղեկավարությամբ։ Ինչպե՞ս է այն կոչվում։ Ինչպե՞ս է լեզուն։ Կա՞ Տերայից ոգեշնչված դրոշ։ Պատմեք մեզ դրա մասին մեկ նախագծի միջոցով։ Հիշեք, որ դա Tera-ի աշխարհն է, և մենք պարզապես ապրում ենք դրանում :P Ինչպես միշտ, սրանք միայն առաջարկներ են, և դուք կարող եք առաջարկել ձեր սեփական գաղափարները կամ ոգեշնչվել ստուդիայում արդեն իսկ առկա նախագծերից։ Ի՞նչ կստեղծեք դուք։ =^..^=
@ScratchCat for the project/Նախագծի համար @Lingualearn for the translation/Թարգմանության համար